Միջոցառումներ

Կյանքը ԴԿԴ-ում

Ընդունելություն

Աշակերտական նախագծեր

Ամբողջական կրթություն

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց:
«Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է: Համադրելով համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումները և հայ դպրության լավագույն ավանդները, առաջնորդվելով լավագույնը վերցնելու սկզբունքով` մենք հնարավորություն ենք ընձեռում աշակերտներին՝ լիարժեքորեն իրագործելու սեփական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթական դաշտում:

«ԴԿԴ»-ի աշակերտի նկարագրի 8 սկզբունքները

Ճանաչող և ստեղծարար

Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:

Նախաձեռնող և հավասարակշռված

Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:

Զգոն և բաց

Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև` ներքնապես ուշադիր և հավաքված:
«Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններովս, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:

Բարեխոհ և հոգատար

«Այբ»-ի աշակերտը ոչ թէ պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:

2000

դպրոցի հիմնում

1

շրջանվարտների սերունդ

1

2023-2024 ուստարվա աշակերտներ

1

ուսուցիչ